Magic Leap ստարտափը WSJD Live կոնֆերանսին ներկայացրել է լրացված իրականության գերիրական տեխնոլոգիա։ Թե ինչպես է այն վիրտուալ տարրերը համակցում իրականությանը, կարող եք դիտել այս տեսանյութում․
Magic Leap ստարտափի մասին քիչ բան է հայտնի, սակայն այն մեկ տարի առաջ կարողացել է 542 միլիոն ներդրում ստանալ Google, Qualcomm, Legendary Entertainment և Kleiner Perkins ընկերություններից։
Ամենայն հավանականությամբ, Magic Leap-ի լուծումները դիտելու համար անհրաժեշտ կլինի VR-սաղավարտ կամ ակնոց։
Աղբյուրը՝ CNET