Աքսելերացիայի ծրագրում ընդգրկվել են նորարար լուծումներ առաջարկող 14 ստարտափեր

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսել է նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված Աքսելերացիայի ծրագրի նոր շրջանը։ Շուրջ երկու ամիս տևած հայտագրման և ընտրության փուլերից հետո, որին դիմել են 50-ից ավել թիմեր, ընդգրկվել են տարբեր գաղափարներով հանդես եկող 14 թիմեր։ Համաշխարհային տենդենցներին համահունչ Հայաստանում նույնպես թիմերը հիմնականում լուծումներ են առաջարկում հետևյալ ոլորտներում՝ առցանց առևտուր, լուծումներ ձեռնարկությունների համար, տեսանյութերի պատրաստում, սոցիալական խնդիրներ և այլն։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագրի ղեկավար Արտաշես Վարդանյանը նշում է, որ ծրագրում ընդգրկված ստարտափերը զարգացման տարբեր մակարդակներում են։ Կան թիմեր, որոնք դեռևս գաղափարի կամ նախատիպի մշակման փուլում են, սակայն Աքսելերացիայի ծրագրի շրջանակում աջակցություն կսատանան նաև արդեն օգտատերերի կայուն քանակ ունեցող ստարտափեր, որոնք կարողացել են ներգրավել նաև ներդրումներ։

12 շաբաթ տևողությամբ ծրագրի ողջ ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ կտանեն իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` ստանալով խորհրդատվություն փորձառու մենթորներից։ Ծրագրի այս փուլում ներգրավվելու են մասնագետներ Սիլիկոնյան հովտից, Իսրայելից, Ավստրալիայից, Ռուսաստանից, ովքեր մեծ փորձառություն ունեն գաղափարը բիզնեսի վերածելու գործում։

Հայ փորձառու խորհդատուները մշտապես կաշխատեն թիմերի հետ և կտրամադրեն մասնագիտական և բիզնես խորհրդատվական աջակցության։ Ի հավելումն, մասնակից թիմերը կստանան նաև աշխատանքային տարածք և համակարգիչներ կենտրոնում, մասնակցություն ՄԻԿ Հայաստանի կազմակերպած միջոցառումներին, դասընթացներին, սեմինարներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակից թիմերից ոմանք արդեն ունեն պատրաստի պրոդուկտ, Աքսելերացիայի ծրագրի շրջանակում նրանք կփորձեն կապեր հաստատել ներդրողների և վենչուրային հիմնադրամների հետ։ Ծրագիրը կեզրափակվի «Դեմո օր» միջոցառմամբ, որի ժամանակ մասնակից ստարտափ թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։ Աքսելերացիոն ծրագրի վերջին երկու փուլերին մասնակցած 4 ստարտափեր՝ Solo Learn, Forkize, Flaxton և Penny, հաջողությամբ ներգրավել են ավելի քան 350,000 ԱՄՆ դոլար իրենց պրոդուկտի հետագա զարգացման և մարկետինգի համար։

Աքսելերացիայի այս փուլին մասնակցող թիմերն են՝

BeeCart – նպարեղենի առցանց առաքման համակարգ,
Archimedes – միջին և բարձրագույն կրթական հաստատությունների դասացուցակի ավտոմատ կազմման համակարգ,
Challenger – հավելված, որը կօգնի մարդկանց հասնել իրենց հետաձգված նպատակներին՝ հաղթահարելով որոշակի մարտահրավերներ և մրցակցելով միմյանց հետ,
CPU panda – CPU-ի առցանց մանրածախ վաճառքի համակարգ, որը առաքում է ամբողջ աշխարհով,
Follow My Youtube – վեբ լուծում, որի շնորհիվ հնարավոր կլինի նայել youtube տեսանյութեր ընկերների հետ միաժամանակ, սակայն տարբեր տեղերում,
Friendhub – բջջային հավելված, որը կօգնի մարդանց հաղորդակցվել իրական կյանքում,
Homesweet – սիրած ուտելիքի պատվիրման համակարգ,
Helpie – օգտագործողի փորձառությունը լավացնելու և հաղորդակցությունը բարելավելու միջոց,
gShop – տնտեսական ապրանքների ավտոմատացված առաքման համակարգ, որը հիմնված է սպառողի վարքի վրա,
Masoor solutions – բժշկական պայմանավորվածությունների ժամանակացույցի կազման ավտոմատ համարգ, որը կօգնի ժամանակին ընդունել դեղեր և բուժումներ,
NeedChange – հավելված, որը կօգնի ժամանցի վայրեր այցելելիս խուսափել անհարմարություններից և կատարել սեղանի ամրագրում և նախօրոք պատվերներ,
Renderforest – տեսանյութերի պատրաստման անվճար առցանց հարթակ,
New life – հագուստի խանութների առցանց առևտրի հարթակ,
Filmer – բջջային հավելված, որը կօգնի գտնել Ձեր հաջորդ սիրելի ֆիլմը: