Երևանում կանցկացվի դասընթաց` նախատեսված միայն մեծահասակների համար

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը նածաձեռնել է ավագ սերնդի ներկայացուցիչների համար նախատեսված համակարգչային բազային գիտելիքների ձեռքբերման ծրագիր` հաշվի առնելով համակարգիչներից օգտվելու ժամանակակից պահանջները և այդ գիտելիքների անհրաժեշտությունը:

Մեծահասակները հաճախ զգուշանում են համակարգչից և ինտերնետից, քանի որ ունեն համակարգչից օգտվելու փորձառության պակաս, ինչպես նաև մտավախություն, որ չափազանց մեծ են սովորելու համար: Այս դասընթացին մասնակցելու արդյունքում մեծահասակները հնարավորություն կունենան ինքնուրույն հասկանալ և կիրառել համակարգչի բազային հասկացություններն ու գործիքները, հաղորդակցվել էլ-փոստի և սոցիալական ցանցերի միջոցով, փնտրել և գտնել անհրաժեշտ աղբյուրներ (գրքեր, վիդեոներ, բաղադրատոմսեր, նորություններ և այլն), կապ հաստատել ընկերների և ընտանիքի անդամների հետ Skype-ի միջոցով և այլն:

Դասընթացին միանալու համար համակարգչային գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այս դասընթացը նախատեսված է այն մեծահասակների համար, ովքեր չունեն համակարգչից օգտվելու որևէ գիտելիք կամ փորձառություն, բայց ունեն մեծ ցանկություն ձեռք բերելու համակարգչային գիտելիքներ աջակցող և ոգևորող միջավայրում:
Դասընթացին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: