Դեկտեմբերին Աղվերանում կկայանա ՏՀՏ լիդերների հերթական հանդիպումը

Դեկտեմբերի 12-13-ը Աղվերանում տեղի կունենա ՏՀՏ լիդերների հերթական հանդիպումը: Միջոցառման նպատակն է միավորել մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներին ոչ պաշտոնական միջավայրում ու քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

ՏՀՏ լիդերների հանդիպումը կազմակերպվում է 2007թ.-ից: Այն ստեղծում է բացառիկ հարթակ, որը հնարավորություն է ընձեռում պետական մարմինների ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին, ակադեմիական և բիզնես հանրությանը ներկայացնելու տարբեր ոլորտներում ՏՀՏ կիրառման նոր միտումները, ձեռքբերումներն ու օգուտները, ինչպես նաև միասին քննարկելու ոլորտի զարգացման և ՏՀՏ լայնածավալ կիրառման խնդիրների լուծմանը ուղղված գործողությունները:

Հանդիպմանը մասնակցելու պայմանները ներկայացված են այստեղ, իսկ գրանցվելու համար պետք է լրացնել այս հայտն ու ուղարկել [email protected] հասցեին: