Դեկտեմբերի 20-ին «Այբ» դպրոցի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի նախաձեռնությամբ «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (The Hour of Code) միջոցառումը, որը մասնակիցներին հնարավորություն կտա խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաև զարգացնելու տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները:
«The Hour of Code»-ը միջազգային ձևաչափ է, որը համախմբում է ավելի քան 100 մլն մասնակցի`աշխարհի 180 երկրի շուրջ 45 000 դպրոցներից:
Մասնակցության կարգը հետևյալ է.
- Ծրագրավորման որևէ լեզվի իմացությունը պարտադիր չէ,
- Տարիքային սահմանափակում չկա,
- Անգլերենի իմացությունը պարտադիր է,
- Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան համակարգիչ, ականջակալ և համակարգչի սնուցման բլոկ,
- Տարրական դպրոցի մասնակիցները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ:
Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN: Գրանցման վերջնաժամկետն է դեկտեմբերի 13-ը: