Asus-ը թողարկել է 128 ԳԲ հիշողությամբ Zenfone Selfie սմարթֆոն

Asus ընկերությունը թողարկել է Zenfone Selfie Limited Edition սմարթֆոնը, որն ունի 128 ԳԲ ներքին ու 3 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Մյուս պարամետրերը նույնն են, ինչ Zenfone Selfie մոդելի դեպքում. 5,5 դյույմանոց էկրան` Full HD թույլատրելիությամբ (1920×1080 պիկսել, 403 PPI) ու Corning Gorilla Glass 4 պաշտպանիչ ապակով, ութամիջուկ Qualcomm Snapdragon 615 (4 х 1,7 ԳՀց, 4 х 1 ԳՀց) պրոցեսոր, LTE բջջային ցանցերում աշխատելու հնարավորություն:

Սմարթֆոնն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: Գնային տվյալների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Աղբյուրը` GSMArena