Ամանորյա նվերներ` Հայաստանի գյուղերի երեխաներին (տեսանյութ)

ONEArmenia-ն գործարկել է  «Փնտրվում են Սանտաներ» (Santas Wanted!) առցանց նախաձեռնությունը, որը թույլ կտա բոլոր ցանկացողներին ամանորյա նվերներ ուղարկել Հայաստանի գյուղերի երեխաներին:

Դրամահավաքն անցկացվում է այստեղ: Մեկ շաբաթվա ընթացքում նախաձեռնությանն արդեն հաջողվել է հավաքել $1,640 դոլար:

Երեխաների համար նախատեսված նվերների շարքում են.

  • ԱրմԹաբ պլանշետներ (արտադրող` «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD)),
  • «Զանգակ» հրատարակչության գրքեր,
  • Homeland Development Initiative Foundation-ի կողմից ձմեռային հագուստ,
  • Կոշիկներ AVA Shoes-ից և Yeghvard Botas-ից,
  • Մեղր ու խաղալիք` Honey.am-ից:

Աղբյուրը` https://onearmenia.org/blog/