Facebook սոցցանցում հայտվել է նոր վտանգավոր վիրուս

Facebook սոցցանցում այսօրվանից շրջում է նոր վտանգավոր վիրուս, որը տարածվում է մարդկանց մեկնաբանություններում նշելու միջոցով (Mention): Օգտագործողը ստանում է ծանուցում այն մասին, որ ընկերներից մեկը նշել է իր անունը գրառման մեջ, իսկ ծանուցման վրա սեղմելուց հետո անմիջապես բացվում է վիրուս պարունակող կայքը:

12301655_10153778534068781_1756331352530343800_n

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս որոշ ժամանակ չբացել այս ծանուցումները մինչև սոցցանցն արգելափակի դրանք: