Ֆրանսիայի հատուկ ծառայությունները փոփոխություններ են մտցրել գործող օրենսդրության մեջ` տեռորիզմի դեմ պայքարին օժանդակելու նպատակով: Le Monde թերթը գրում է, որ փոփոխությունները վերաբերում են հրապարակային Wi-Fi ցանցերն ու Tor անանուն դարձնող ցանցն արգելելուն:
Ավելի վաղ տեղեկություններ ստացվեցին, որ նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների ընթացքում իսլամիստներն իրար հետ կապ են հաստատել ինտերնետով: Մշակված փոփոխությունները օրենսդիր իշխանությունները կդիտարկեն արդեն հունվարին:
Նշենք, որ հիմնականում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Tor դարձնող ցանցը թույլ է «վերացնել» հետքերն ինտերնետում, ինչը անհնար է դարձնում պարզել օգտագործողների IP-հասցեն:
Աղբյուրը` The Verge