Anonymous հաքերային խումբը հայտարարել է, որ 40 ԳԲ/վ DDoS հարձարկման է ենթարկում թուրքական կայքերը: Պատճառը Թուրքիայի` Իսլամական պետությանն (ISIS) աջակցելու հայտարարությունն է:
Anonymous-ի անդամները տեսանյութ են հրապարակել, որտեղ պատմում են, որ թուրքական կայքերի վրա հարձակումը իրենց ներկայիս #OpISIS ծրագրի մասն է:
Մասշտաբային DDoS հարձակումը շարունակվում է արդեն մեկ օր: Դրա հետևանքով 40,000 թուրքական կայքեր, որոնք գտնվում են .tr դոմենային հասցեում, անհասանելի են եղել որոշ ժամանակով:
Աղբյուրը` http://www.digitalattackmap.com/