7 հետաքրքիր փաստ Facebook-ի մասին

Facebook սոցիալական կայքը դարձել է շատերի կյանքի անբաժան մասը: Օգտատերերը ժամ առ ժամ ավելանում են և շուտով նրանց քանակը կհավասարվի մեր երկրագնդի բնակչության թվին: Սակայն օգտատերերից քչերը գիտեն Facebook-ի այս 7 հետաքրքիր փաստերի մասին:

Փաստ #1

Եթե Ձեզ հարկավոր է փոխել Facebook-ի օգտագործման լեզուն, ապա Դուք կարողեք անել դա սոցկայքի կարգավորումներ (settings) բաժնում: Աշխարհի բազմաթիվ լեզուների կողքին այստեղ` չգիտես թե ինչու, հայտնվել է նաև անգլերեն լեզուն շուռ եկած տառերով  (տես նկարում):

7 interesting facts 2

Փաստ #2

Facebook-ն իր հայտնիությամբ հանդիսանում է երրորդ հավելվածը սմարթֆոնների վրա` էլեկտրոնային փոստարկղից և ինտերնետ դիտարկչից հետո: Facebook-ի օգտատերերի 79%-ը ստուգում են իրենց անձնական էջը առավոտյան արթնանալուց 15 րոպե անց: Ամեն օր միջին վիճակագրական օգտատերն այցելում է այս սոցիալական կայք գրեթե 14 անգամ:

Փաստ #3

Գոյություն ունի մի տեսություն, ըստ որի` յուրաքանչյուր մարդ ծանոթ է երկրագնդի որևէ այլ բնակչի հետ` ընդհանուր ծանոթների շղթայի միջոցով, որը միջինում կազմված է հինգ մարդուց (վեց ձեռքսեղմումների տեսություն): Իսկ Facebook սոցիալական կայքում այդ ծանոթությունն էլ ավելի կարճ է: Միլանի համալսարանի  կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Facebook-ի երկու ցանկացած օգտատերերի միջև կապը բաղկացած է 3.74 մարդուց:

Փաստ #4

Facebook-ի նորությունների ցանկի հերթական դիտումից հետո Ձեզ այցելե՞ց թախիծը կամ նյարդայնությունը: Դուք միայնակ չէք: Բեռլինի Գումբոլթի համալսարանի հետազոտությունների համաձայն` Facebook-ի յուրաքանչյուր երրորդ օգտատեր սկսում է դժգոհել իր կյանքից ամեն անգամ` այս սոցիալական կայք այցելելուց հետո:

Փաստ #5

2011թ.-ին ԱՄՆ-ում գրանցված ամուսնալուծությունների ամեն երրորդ դեպքում որպես պատճառ նշվել է Facebook-ը: Ամենից հաճախ դա կապված է եղել զույգերից մեկի դավաճանության ապացուցման, վնասակար սովորությունների առկայության, ընտանիքում բռնության հայտնաբերման և նման այլ պատճառների հետ:

Փաստ #6

Facebook-ում հնարավոր է նախօրոք հոգ տանել այն մասին, թե ինչ կլինի Ձեր անձնական էջի հետ Ձեր մահից հետո: Դա անելու համար հարկավոր է կարգավորումներում նշանակել, այսպես ասած, պահապանին, այսինքն` այն մարդուն, որին դուք վստահում եք Ձեր անձնական էջի ղեկավարումը Ձեր մահից հետ: Դա կարողեք անել «Անվտանգության կարգավորումներ»-ի «Հաշվի ժառանգորդ» բաժնում:

7 interesting facts 3

Փաստ #7

Facebook-ի գոյության ամբողջ ընթացքում կազմակերպությունը ցանկացել են գնել առնվազն տասն անգամ: Առաջին առաջարկը սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստացել է Facebook-ն ստեղծելուց չորս ամիս անց: Հավանական գնորդների մեջ եղել են այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են` Viacom, MySpace, Yahoo, AOL, Microsoft և նույնիսկ Google-ը: Սակայն ամեն անգամ Ցուկերբերգը չի համաձայնել վաճառել ընկերությունն այն գումարով, որն առաջարկել են և, կարծես թե, ճիշտ է վարվել:

Աղբյուրը` lifehacker