Անցնող 2015 թվականը` մեծ առաջընթացի տարի ittrend.am-ի համար

Արդեն 8 տարի է, ինչ ittrend.am հայկական առաջատար ՏՏ-լրատվականը մատուցում է իր ընթերցողներին աշխարհի և տեղական ՏՏ ոլորտի ամենաթարմ նորությունները, ներկայացնում հարցազրույցներ ոլորտի ամենասպասված ու հետաքրքիր դեմքերի հետ, պատրաստում արտադրանքների ու ծառայությունների դիտարկումներ և համեմատություններ:

Անցնող 2015-ը բոլոր առումներով բարեբեր էր ittrend.am-ի համար: Տարեսկզբին գործարկվեց կայքի նոր տարբերակը, որը ներկայացավ նոր, ավելի հարմարավետ դիզայնով ու լուծումներով, իսկ տարեվերջին ընդլայնվեց կայքի աշխատակազմը` էլ ավելի բարձր որակ ապահովելու նպատակով:

2015-ի ընթացքում կայքը պատրաստել է մոտ 1900 հրապարակում, որից ավելի քան 500-ը վերաբերել է հայկական տեղական ՏՏ ոլորտին, այդ թվում`մոտ 90 էքսկլյուզիվ հարցազրույցներ կամ նյութեր և 30-ից ավել #live հրապարակումներ ու ռեպորտաժներ հենց ՏՏ-միջոցառումների վայրերից: Մեկ տարվա ընթացքում կայքն ունեցել է ավելի քան  128 հազար դիտում և մոտ 185 հազար էջադիտում, իսկ կայքում մնալու միջին ժամանակը 2 րոպե 52 վայրկյան է:

Առջևում նոր 2016 թվականն է, որից ակնկալում ենք նորանոր նվաճումներ ու հաղթանակներ: Իսկ մեր ընթերցողներին մաղթում ենք, որ նոր տարին բազմաթիվ երջանիկ պահերի, ժպիտների ու հաջողությունների տարի լինի:

Բոլորին ուրախ Ամանոր և Սուրբ ծնունդ:

Սիրով`

Ձեր ittrend.am