Ինչպես դառնալ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի թիմի անդամ

Մայքրոսոֆթ ընկերությունը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել են «Ամպային լուծումներ փոքր և միջին ձեռնարկությունների համար» ծրագիրը, որի ընթացքում կմշակվեն ամպային լուծումներ՝ ուղղված փոքր և միջին բիզնեսի խնդիրներին։

Օգտվում ե՞ք գեղեցկության սրահների կամ ատամնաբուժարանների ծառայությունից։ Երբևէ մտածել ե՞ք, թե ինչպես կփոխվեր նրանց աշխատանքը, եթե ունենային հաճախորդների հետ աշխատանքի, գրանցումներ կատարելու բջջային հավելված։ Կնպաստեր արդյո՞ք նրանց եկամուտների և հաճախորդների քանակի մեծացմանը։

Այսօր աշխարհում փոքր և միջին բիզնեսների համար գոյություն ունեն բազմաթիվ լուծումներ առօրյա հաշվապահության, վաճառքների կազմակերպման, պատվերների հավաքագրման, բիզնես պլանավորման, հաճախորդների գրանցման համակարգի, մարկեթինգի որոշ գործառույթների ավտոմատացման և այլ գործառույթների համար։ Ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթի թիմի հետ կփորձենք ամպային տիրույթում մշակել լուծումներտարբեր ոլորտներում գործող փոքր և միջին բիզնեսների համար, որոնք կհեշտացնեն այդ փոքր բիզնեսների առօրյան։

Ծրագրի շրջանակներում կենտրոնը փնտրում է խելացի և նպատակասլաց երիտասարդների, ովքեր

  • Սովորում են ծրագրավորման ոլորտում կամ ունեն տեխնիկական ու մաթեմատիկական կրթություն
  • Ունեն ալգորիթմական մտածելակերպ
  • Գիտեն որևէ ծրագրավորման լեզու, իսկ HTML/CSS/JavaScript իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Պատրաստ են զարգացնել իրենց ծրագրավորման հմտությունները և թիմի կազմում աշխատել հետաքրքիր լուծումների վրա
  • Ամպային տեխնոլոգիաների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

Ինչո՞ւ միանալ ծրագրին

  • Հիանալի հնարավորություն անցնել ինտենսիվ վերապատրաստման դասընթացներ (Վեբ տեխնոլոգիաներ, ․Net և այլն),
  • Ձեռք բերել պրակտիկ հմտություններ,
  • Աշխատել իրական նախագծերի վրա,
  • Մասնակցել Մայքրոսոֆթ ընկերության նախաձեռնած ծրագրին,
  • Ունենալ հնարավորություն աշխատանքի անցնել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

Ի՞նչ է պետք անել

  • Լրացնել ստորև հայտադիմումը մինչև ս.թ. փետրվարի 14-ը,
  • Անցնել հարզազրույցը և ստուգիչ թեստը
  • Ինտենսիվ սովորել և աշխատել։

Ծրագիրն անվճար է, իսկ տևողությունը` 8 շաբաթ: Միջոցառման ֆեյսբուքյան էջում նշված է, որ գրանցված մասնակիցները պետք է հունվարի 18-ին` ժամը 15-16-ը ներկայանան կենտրոն: