Facebook-ի ուղիղ հեռարձակումները հասանելի են արդեն iPhone-երի համար

Ուղիղ հեռարձակումների փորձարկումն սկսվել է նախորդ ամիս, սակայն այժմ նոր հնարավորությունը հասանելի է դարձել բոլոր iPhone ունեցողների համար, ովքեր գտնվում են ԱՄՆ-ում: Facebook-ը խոստացել է, որ շուտով ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն աշխարհի բոլոր օգտատերերի համար, իսկ Android-ի օգտատերերը ստիպված կլինեն մի փոքր համբերել:

 

Live Video 3

Ի տարբերություն օրըստօրե հայտնիություն հավաքող Periscope-ի, որը նկարահանված տեսահոլովակը պահում է այն ավարտելուց հետո ընդամենը մեկ ժամ, Facebook-ը հնարավորություն է տալիս պահել տեսահոլովակն այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը չի ցանկացել ջնջել այն:

 

Live Video

Որպեսզի օգտատերը կարողանա կիսվել իր ընկերների հետ ուղիղ հեռարձակմամբ, նա պետք է սեղմի Live Video կոճակը: Կարելի է կիսվել տեսահոլովակով բոլոր ընկերների կամ նրանց մի մասի հետ:

Facebook-ը հնարավորություն կտա նաև բաժանորդագրվել այլ օգտատերերի կամ հայտնի մարդկանց ուղիղ հեռարձակումներին:

Աղբյուրը` Neowin