Օգտատերերը հնարավորություն ունեցան օգտվելու Instagram-ի նոր բազմապրոֆիլ հնարավորությունից այս ամսվա սկզբին, սակայն կարծես թե այն ունի որոշ թերություններ:
Սոցիալական ցանցի Android-հավելվածի օգտատերերը նոր հնարավորության օգտագործումից հետո ստանում են այլ օգտատերերի անձնական հաղորդագրությունները, որոնք իրար հետ միասին երկկողմանի կապ ունեն որևէ էջի հետ: Այսինքն, եթե երկու օգտատեր հանդիսանում են որևէ ընդհանուր պրոֆիլի անդամ և երկուսն էլ հնարավորություն ունեն մուտք գործելու այդ պրոֆիլ, ապա այս դեպքում ցանցում առաջացած բագը սխալմամբ մեկի հաղորդագրություններն ուղարկում է նաև մյուսին:
Բարեբախտաբար, երբ օգտատերը փորձի բացել իրեն սխալմամբ եկած հաղորդագրությունը, կձախողի, քանի որ չունի համապատասխան թույլտվություն: Սակայն սա ամեն դեպքում օգտատիրոջ գաղտնիության իրավունքկ խախտում է, երբ այլ օգտատերեր հնարավորություն են ստանում տեսնելու, թե ով է հաղորդագրություն ուղարկում ընդհանուր պրոֆիլի հետ կապ ունեցող մյուս անձանց։
Ընկերությունից հաղորդել են, որ ծրագրային սխալի ուղղման աշխատանքներն արդեն իսկ տարվում են: Մինչ այդ, եթե դուք մտավախություն ունեք անձնական կոնտակտների բացահայտման հետ կապված, ապա խորհուրդ ենք տալիս սպասել բագի վերացմանը:
Աղբյուրը` Androidcentral