2015թ. ՏՀՏ ոլորտը ստեղծել է մոտ 1200 նոր աշխատատեղ

Վերջերս Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հայաստանյան ՏՀՏ ընկերությունների հիմնական մասնագիտացումներն են` ներկառուցված ծրագրային ապահովման մշակումը և կիսահաղորդիչների նախագծումը, ծրագրային ապահովման պատվերները և արտապատվիրումը, ֆինանսական ծրագրերի մշակումը, մուլտիմեդիային նախագծումը, վեբ ծրագրավորումը, տեղեկատվական համակարգերը և համակարգերի ինտեգրումը:

Հայաստանը լուրջ նվաճումներով առանձնանում է հատկապես կիսահաղորդիչների նախագծման ծրագրերի և դրանց հարակից մտավոր սեփականության օբյեկտների ստեղծման բնագավառում:

Ներկայում Հայաստանում գործում են մոտ 450 ՏՀՏ ընկերություններ, որոնք միջինում ապահովում են տարեկան 10% աճ: Այս ընկերությունների մեծ մասը տեղակայված է Երևանում (գրեթե 88%-ը), այնուամենայնիվ, մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում կրթական և գործարար ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ գործող ընկերությունների թիվը տարեցտարի աճում է ՀՀ այլ մարզերում, հատկապես Շիրակի և Լոռու մարզերում:

Research (5)

Միայն 2015 թվականին 70 նոր ընկերություն է հիմնադրվել, որոնցում ստեղծվել են շուրջ 400 նոր աշխատատեղեր: Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ընթացքում ՏՀՏ ոլորտը ստեղծել է մոտ 1200 նոր աշխատատեղ: Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտությունն իրականացվում է 2002 թվականից: Հետազոտության նպատակն է հետևել ՏՀՏ ոլորտում արձանագրվող զարգացմանը և անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել՝ ուղղված վերհանված խնդիրների կարգավորմանը: