Snapchat-ը համալրվել է նոր հնարավորություններով

Snapchat հավելվածի վերջին թարմացումից հետո այն ձեռք է բերել հաղորդակցման բոլոր առավելությունները և տեղավորել այդ ամենը մեկ ինտերֆեյսում: Այժմ Դուք կարող եք գրել, ուղարկել տեսահոլովակներ և ձայնային հոլովակներ, ինչպես նաև տարբեր սիմվոլներ և սեփական նկարները: Եվ այս ամենի ամենամեծ առավելությունը նրանում է, որ Դուք կարող եք անել դա հենց շփման ընթացքում: Դուք կարող եք սկսել գրել տեքստը, այնուհետև տեղադրել տեսահոլովակը և ավարտել Ձեր նամակը սեփական սքետչով և այս ամենը մեկ նամակում:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Snapchat-ի օգտատերերը օրական 25-30 րոպե օգտագործում են հավելվածը: Վիճակագրությունը ցույց է տալիս նաև, որ օգտատերերի 41%-ը 18-34 տարեկան են:

 

Երեկվանից Snapchat-ի թարմացված տարբերակը հասանելի է թե´ iOS-ի, թե´ Android-ի համար: Այժմ հասանելի են ավելի քան 200 սթիքերներ, և դրանցից որոշները միանգամից հայտնվում են նամակ գրելու ժամանակ` կախված այն բանից, թե ինչ թեմայի մասին եք Դուք գրում: Հնարավոր է նաև 10 վայրկյանանոց GIF-եր ձայնագրել` արձագանքելու համար Ձեր զրուցակցի գրառմանը, իսկ տեսա և ձայնային զանգերի ընթացքում օգտատերերը կարող են նաև լուսանկերներ ուղարկել:

Աղբյուրը` Techcrunch