Հայաստանի բջջային օպերատորները նվազեցրել են Արցախում գործող ռոումինգի սակագները

Այսօր առավոտյան հայկական հեռահաղորդակցական երեք խոշորագույն ընկերությունները` VivaCell-MTS-ը, Ucom-ը և Beeline Armenia-ն, իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում հայտարարեցին, որ իրենց բոլոր բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:

ittrend.am կայքը պարբերաբար տեղեկություն կհատնի վերջին նորությունների մասին:

Աղբյուրը` VivaCell-MTS, Ucom, Beeline Armenia