Սմարթֆոնային 3D տպիչի ստեղծման համար հավաքվել է ավելի քան 2 մլն. ԱՄՆ դոլար

KickStarter կայքում հայտնված OLO սարքը, որն, ըստ ստեղծողների, աշխարհում առաջին 3D տպիչն է սմարթֆոնների համար, մեծ արդեն իսկ մեծ հաջողության է հասել: Նախապես հայտարարագրված 80.000 դոլարի փոխարեն հավաքվել է ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար գումար:

OLO-ն աշխատում է սմարթֆոնի հետ համատեղ: Տպիչի աշխատանքի սկզբունքն հիմնված է հատուկ հեղուկի և սմարթֆոնի արձակած լույսի հիման վրա: Սարքն աշխատում է Android, iOS և Windows ՕՀ-ով սմարթֆոնների հետ: Սմարթֆոնի էկրանի չափսերը կարող են հասնել մինչև 5.8 դյույմ անկյունագծի, իսկ OLO-ի չափսերն են 172 х 115 х 148 մմ, իսկ կոնկրետ տպիչի չափսերը կազմում են 76 х 128 х 52 մմ: Տպիչը կշռում է 780 գրամ և աշխատում է չորս AA մարտկոցներով:

Ըստ ստեղծողների՝ սարքը կարող է օգտակար լինել ռետինե դրոշմանիշերի, ոսկերչական իրերի մոդելների ստեղծման, ինչպես նաև ատամնատեխնիկների, ինժեներների և սեփական ձեռքերով որևէ բան պատրաստող մարդկանց համար:

 

Նախապես պատվիրելու դեպքում OLO-ն իր 100 գրամ հումքային նյութի հետ հնարավոր կլինի ձեռք բերել 99 ԱՄՆ դոլարով: Առաջարկվում են նաև տարբեր գույների հումքային հեղուկներ, մինչև նախագծի ավարտը մնացել է երկու շաբաթ:

Աղբյուրը` KickStarter