Գիտնականները ստեղծել են ապակի, որը կարող է մեկ վայրկյանում դառնալ անթափանց

Հարվարդի համալսարանի գիտնականների կողմից ստեղծված ապակին կարող է ընդամենը մեկ վայրկանում դառնալ կիսաթափանցիկ կամ անթափանց` հատուկ էլեկտրական հնարքի միջոցով:

Մինչ այժմ բոլոր փոխակերպվող ապակիները աշխատում էին նանոբյուրեղների կամ մետաղական նանոկառուցվածքների հիման վրա, սակայն դրանք բավական ծախսատար են, իսկ դրանց արտադրությունը՝ բավականին բարդ:

Հարվարդի համալսարանի գիտնականների մի խումբ վստահեցնում է, որ իրենց ստեղծած տեխնոլոգիան շատ ավելի մատչելի է արտադրության համար: Գիտնականները նկարագրել են իրենց նորարարությունը Optics Letter գիտական ամսագրում:

Նրանց ստեղծած տեխնոլոգիան հիմնված է երկու էլաստամետորների միջև տեղադրված ապակու շերտի վրա: Այս շերտերը պատված են արծաթյա նանոլարերով: Հենց այս տեխնոլոգիան է դարձնում նման ապակիների արտադրությունը այդքան հեշտ, քանի որ սա ավելի շատ ֆիզիկական գործընթաց է, ոչ թե քիմիական:

Այդ նանոլարերը անչափ փոքր են և անզեն աչքով դրանք հնարավոր չէ տեսնել, սակայն դրանց միջով էլեկտրականություն անցկացնելու դեպքում բոլոր նանոլարերը կսկսեն շարժվել և ձգտել իրար ավելի մոտ լինել, և այդպիսով ապակին կդառնա անթափանց:

Համալսարանն արտոնագրել է այս գյուտը, իսկ գիտնականները շարունակում են այն կատարելագործել և փորձում ավելի բարակ էլաստամետրի շերտ ստանալ:

Աղբյուրը` Cnet