2018թ. ԵՄ-ում նոր օրենքներ կգործարկվեն, համաձայն որոնց, 16 տարեկանից ցածր դեռահասները կկարողանան սոցիալական ցանց մուտք գործել միայն ծնողների թույլտվությամբ: Խոշոր կազմակերպությունների առաջ խնդիր է դրված մշակելու մեխանիզմ նման թույլտվություն ստանալու համար:
Կանոնները վերաբերում են Facebook, Snapchat, Twitter և Instagram սոցիալական ցանցերին: Այժմ այդ կայքերում կան բազմաթիվ անչափահաս օգտատերեր: Հետազոտությունների համաձայն` ամեն 11-րդ երեխան Facebook-ում էջ ունի, չնայած սոցիալական ցանցի կանոններում նշված է, որ օգտատերը պետք է առնվազն 13 տարեկան լինի: Բրիտանացի 12-17 տարեկան դեռահասների 80 տոկոսն օգտվում է այս սոցիալական ցանցից:
Եվրոպական երկրների շրջանում չկա միանշանակ կարծիք համացանցային «տարիքային համաձայնության» մասին: Մեծ Բրիտանիան և ևս մի շարք երկրներ պլանավորում են սահմանափակվել 13 տարեկանով, Ֆրանսիան և այլ երկրներ խոսում են 16-ի մասին:
Աղբյուրը՝ РИА Новости