Facebook-ի հիմնադիրը պայքարում է հաքերների դեմ կպչուն ժապավենի միջոցով

Facebook սոցցանցի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կպչուն ժապավեն է ամրացրել իր նոութբուքի վեբ-տեսախցիկի վրա, որպեսզի հաքերները չկարողանան հետևել իրեն: Սա պարզ է դարձել այսօր հրապարակած լուսանկարից, որն արվել է Instagram-ում 500 մլն օգտագործող ունենալու կապակցությամբ:

Բացի տեսախցիկից` Ցուկերբերգը ծածկել է նաև միկրոֆոնը, որպեսզի չլինի նաև գաղտնալսելու հնարավորություն: Հետաքրքիրն այն է, որ Facebook-ը հաճախ է մեղադրվում տվյալների հավաքագրման միջոցով գումար աշխատելու համար:

61

Նշենք, որ նման եղանակով հաքերներից զգուշացնում է նաև ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Կոմին:

Աղբյուրը` Gizmodo