Ո՞ր նախարարներն են օնլայն մեդիայում առաջատար

Հայ ո՞ր նախարարների անուններն են ամենից շատ հիշատակվում օնլայն միջավայրում: MaxMonitor համակարգն ուսումնասիրել է հայկական օնլայն մեդիա դաշտն ու ներկայացրել 2016թ. հունիսի ընթացքում օնլայն միջավայրում առաջատար նախարարների անունները:

Ուսումնասիրվել են մոտ 120 առցանց լրատվական կայքեր, որտեղ ամենից շատ հիշատակվել են  հետևյալ նախարարները.

1. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան (1443 հրապարակում),
2. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան (1037 հրապարակում),
3. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան (736 հրապարակում):

Ամենահազվադեպը լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանին (22 հրապարակում), ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին (55) և սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանին (71):

Ամբողջական պատկերը դիտեք այստեղ.

Ministers_Chart_june-big

Նշենք, որ MaxMonitor-ը մշակվել է Մեդիամաքս մեդիա-ընկերության կողմից` ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության և գնահատման համար: