Հայկական ArmNomads Games-ի այսօր թողարկել է նոր խաղ, որն ընդգրկվելու է App Store-ի Editors’ Choice-ում

Արթուր Կարոյան
Արթուր Կարոյան

Այսօր ArmNomads Games հայկական ընկերությունը պաշտոնապես թողարկել է իր թվով 5-րդ խաղը, որը կոչվում է Cubway: Այս մասին ittrend.am-ի հետ զրույցում ասաց ArmNomads Games-ի համահիմնադիր, գեյմ դիզայներ Արթուր Կարոյանը: Apple-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ArmNomads-ի հետ և տեղեկացրել, որ խաղը  գրավել է նրանց ուշադրությունը ու այն կտեղադրվի Editors’ choice-ում:

Cubway-ը փազլ ժանրի խաղ է` արկադի տարրերով: Խաղն առայժմ հասանելի է միայն iOS օպերացիոն համակարգի համար և արժե 1,99 դոլար: Խաղի կենտրոնում կարմիր խորանարդն է, որին պետք է օգնել անցնել բազմաթիվ փորձությունների միջով: Cubway-ի հիմքում վերածննդի կենսացիկլն է, որը կոչվում է Սամսարա:

Խաղն ունի 36 մակարդակներ, էլեգանտ դիզայն, համատեղելի է նաև iPad Pro-ի հետ: 2 շաբաթ հետո ընկերությունը կթողարկի խաղի Win/Mac/Linux տարբերակը:

«Նախկինում մեր բոլոր խաղերը տեղադրել ենք հավելվածների խանութներում հրատարակիչների միջոցով, և առաջին անգամ խաղը թողարկելու ենք App Store-ում առանց միջնորդի»,-նշում է Արթուրը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերին ընկերությունը թողարկել էր Let’s Twist խաղը, որը App Store հավելվածների խանութում ճանաչվել էր Editors’ choice (78 երկրներում) ու մեկ շաբաթյա համաշխարհային առաջխաղացման իրավունք ստացել 135 երկրներում:

Հաջորդ` խաղը NobleRun-ը, Apple-ի կողմից առաջխաղացվել էր 98 երկրներում, իսկ Neogen խաղը` 45 երկրներում: