Մեկնարկում է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթը

Մեկնարկում է STEP ծրագրի «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթը, որը նախատեսված է նորարարների, սկսնակ ընկերությունների թիմերի (startups), գիտնականների և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցների համար:

Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում՝ հետևյալ ոլորտներում.

  • ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ
  • Մաքուր տեխնոլոգիաներ
  • Գյուղատնտեսություն

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:

Հաղթող թիմերը կստանա 2,800,000 ՀՀ դրամ մրցանակ: 

Մրցույթի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global)-ի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) հետ համատեղ:

Մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ, իսկ դիմումի ձևը բեռնեք այստեղից:

Մասնակցության հայտերը պետք է մինչև 2016թ. հոկտեմբերի 16-ը ներկայացնել ՁԻՀ ([email protected] հասցեով):