Digital Day.Mail.Ru. Թվային գովազդի թրենդներն ու առանձնահատկությունները

Երևանում կայացավ «Թվային օր. Մեյլ.ռու / Digital Day.Mail.Ru» խորագրով կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն է բիզնեսի ներկայացուցիչներին և լայն հանրությանը ներկայացնել Mail.Ru Group-ի թվային տեխնոլոգիաների միջոցով բիզնեսի աջակցման գործիքներին, հնարավորություններին և առավելություններին:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին Հայաստանում թվային գովազդի և դրա հնարավորությունները, թվային մեդիա գովազդը, դրա առանձնահատկությունները և բիզնեսում դրա կիրառության բացերը, թիրախավորման գործիքների և այդ գործիքների շնորհիվ իրականացված գովազդային արշավների արդյունավետությունը:

Mail.Ru Group-ի հայաստանյան ներկայացուցիչ DigiSales ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը ներկայացրեց Հայաստանում թվային գովազդի շուկայի իր կատարած հետազոտությունը, ըստ որի՝ 2016-ին Հայաստանում ինտերնետային գովազդի շուկայում  $2,4 միլիոնի վաճառք է կատարվել: 2017թ.-ին նախատեսվում է 46% աճ, վաճառքը կհասնի մոտ $3,5 միլիոնի: Ինտերնետ գովազդի հիմանկան թերնդներն են մոբայլ գովազդը, որը դինամիկ զարգացում է ապրում, թրենդնրի շարքում է նաև վիդեոգովազդը:

Կոնֆերանսի հատուկ հյուր myTarget համակարգի հաճախորդների հետ աշխատանքների բաժնի ղեկավար, Mail.ru Group-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոնևը համեմատեց Հայաստանում սոցցանցերի (Odnoklassniki, Facebook, Vkontakte, Instagram) օգտատերերի դեմոգրաֆիկ պատկերը, պահվածքը սոցցանցերում, հետաքրքրությունների շրջանակը:

Mail.Ru Group-ի myTarget-ի մեկ այլ ներկայացուցիչ Ալեքսանդր Ստրեբկովը խոսեց Odnokalssniki սոցցանցում աշխարհում և Հայաստանում օգտատերիերի ակտիվության ցուցանիշների մասին:

Այսպիսով, Odnoklassniki սոցցանցը ներկայումս ունի ընդհանուր առմամբ 73 մլն. ակտիվ օգտատեր, որից 1,5 միլիոնը Հայաստանում: Օգտատերերի 60% տղամարդիկ են, իսկ կանայք 34% են կազմում: Օգտատերերի միջին տարիքը 25-35 տարեկանն է: Ակտիվ օգտատերերի քանակով Հայաստանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Աշխարհում սոցցանցի մոբայլ օգտատերերը 69% են կազմում, Հայաստանում՝ 64% (916 հազ, օգտատեր):

Ըստ Ստրեբկովի՝ այս վիճակագրությունը կարող է օգտագործվել թիրախավորված գովազդային արշավները ճիշտ կազմակերպելու համար: Յուրաքանրյուր մանրուք հարկավոր է հաշվի առնել:

itTrend-ի հետ զրույցում Արսեն Սուլթանյանը կարևորեց նմանատիպ կոնֆերանսների դերը թվային գովազդի գրագիտության մեծացման տեսանկյունից: «Թվային գովազդի ոլորտում մասնագետները դերևս այնքան էլ շատ չեն  և սխալները բերում են անարդյունավետ գովազդի: Այսպիսի միջոցառումները նպաստում են, որպեսզի գովազդատուն ավելի հեշտ կողմորոշվի: Մենք մեծ ցանկություն ունենք ակտիվացնել նման կոնֆերանսները, կազմակերպել նաև ոլորտում փորձառություն ունեցող աշխարհի այլ ընկերությունների հետ, որտեղ կներկայացվեն ոչ միայն թվային այլ նաև մարքետինգի տարբեր ասպեկտների գործիքները»:

Նշենք, որ կոնֆերանսը կազմակերպվել է Mail.Ru Group-ի հայաստանյան ներկայացուցիչ Digisales ընկերության և Smartology Digital Marketing Academy-ի համատեղ ջանքերով:

 

Նունե Գրիգորյան