YouTube-ի մոբայլ հավելվածը վերածվում է մեսենջերի

YouTube-ի հավելվածում ավելացել են մեսենջերի ֆունկցիաներ: Տեսանյութ ուղարկել անձնական հաղորդագրությամբ կարող են արդեն հավելվածի Android և iOS բոլոր օգտատերերն ամբողջ աշխարհում: YouTube-ի մոբայլ հավելվածում ավելացել են չաթեր (խմբեր և դիալոգներ), կարող եք շփվել ինչպես բոլոր մեսենջերներիում, կիսվել տեսահոլովակներով:

Ֆունկցիայից օգտվելու համար պետք է սեղմել տեսանյութերի ներքևում տեղակայված «կիսվել» կոճակը և ընտրել ձեր սմարթֆոնի կոնտակտների ցանկից նախընտրելի համարը, որին ուղարկելու եք տեսանյութը: Ընտրված համարին հրավիրող հղումով sms հաղորդագրություն կուղարկվի: Ինրպես նաև, YouTube-ը կառաջարկի նոր կոնտակտներ՝ հիմնվելով Google-ում և YouTube-ում ձեր ակտիվության վրա:

Կարևոր է նշել, որ զրույցը պետք սկսվի տեսնայութ ուղարկելով, որից հետո արդեն հնարավոր կլինի փոխանակվել սովորական տեքստային հաղորդագրություններով, հասանելի են նաև էմոջիներ, ռեակցիաներ (like) հոլովակների համար: Ավելի շատ հոլովակներ ուղարկելու համար կա հատուկ կոճակ, որը սեղմելով կտեսնեք վերջին դիտած տեսանյութերի ցանկը և կկարողանաք YouTube-ում որոնում կատարել:

Web-տարբերակում մեսենջերի ֆունկցիան դեռևս հասանելի չէ:

https://youtu.be/feBF_IY-HI8