Instagram–ի մոբայլ բրաուզերը մի շարք թարմացումներ ունի

Instagram-ում մեծ գործածություն գտած Stories ֆունկցիան ներդրվել է նաև սոցցանցի մոբայլ վեբ–տարբերակում։ Այսուհետ Instagram Stories–ը հնարավոր է դիտել և թարմացնել ոչ միայն հավելվածի միջոցով, նույն գործողությունները հասանելի են դարձել հենց մոբայլ բրաուզերում։ Պետք է նշենք, որ կան որոշ սահմանափակումներ, օրինակ` կարելի է ավելացնել միայն լուսանակար և տեքստ, իսկ դիմային ֆիլտրերն ու անիմացիոն դիմակները չկան։ 

Մոբայլ բրաուզերում հայտնվել է նաև հրապարակումների պահպանման ֆունկցիան, որը հավելվածում ներդրվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին։ Նախընտելի իսնտագարմյան նկարներն ու տեսանյութերը կպահպանվեն առանձին բաժնում, որտեղ կարող եք մուտք գործել անձնական էջից:

Թարմացումները բոլոր օգտատերերին հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։ Դրանից հետո Instagram-ի մոբայլ վեբ–տարբերակը ավելի կնմանվի հավելվածին։