Instagram-ում ավելացել է նոր գործառույթ, որը շատերը կցանկանան անջատել։ Այն ցույց է տալիս օգտատերերի ակտիվությունը։ Նոր ֆունկցիայի միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե երբ են Ձեր ընկերները վերջին անգամ մուտք գործել հավելված։
Այս ֆունկցիայի ներմուծման մասին հայտնաբերել են օգտատերերը, նրանք նկատել են, որ հավելվածը սկսել է ցույց տալ, թե ով քանի ժամ կամ օր արաջ է վերջին անգամ ակտիվ եղել։
Ակտիվությունը թաքցնելու համար հարկավոր է անել մի քանի պարզ քայլ.
- մուտք գործել հավելված
- անցնել անձնական էջ
- սեղմել վերին աջ անկյունի 3 կետերին
- գտնել «Show Activity Status» տողը և անջատել։
Պետք է նշել, որ այս ֆունկցիան աջատելու դեպքում, Դուք նույնպես չեք տեսնի ուրիշների ակտիվությունը։