Twitter-ը պատրաստվում է արգելել կրիպտոարժույթների գովազդը

Twitter-ը որոշել է հետևել Facebook-ի և Google-ի օրինակին ու սահմանափակել կրիպտոարժույթների վճարովի գովազդը։

Գովազդային նոր քաղաքականությունը կիրականացվի 2 շաբաթից։ Նոր քաղաքականության համաձայն, ամբողջ աշխարհում կարգելվի դրամի  (ICOs) նախնական տեղաբաշխման, թոքենների վաճառքի և կրիպտոարժույթների գովազդը:

Twitter-ը ծրագրում է մի քանի սահմանափակումներով նաև արգելել կրիպտոարժույթների փոխանակման գովազդը: