Tesla-ի հիմնադիր Էլոն Մասկը ապրիլի 1–ին իր միկրոբլոգում հայտարարել է, որ ընկերությունն ամբողջությամբ սնանկացել է։
«Չնայած զատկի ձվերի վաճառքից միջոցներ ստանալու մեծ ջանքերին, ցավով հայտնում ենք, որ «Տեսլան» ամբողջությամբ սնանկ է»,- Twitter-ի իր էջում գրել է միլիարդատերը:
Ավելի ուշ Մասկը հրապարակել է իր լուսանկարը ստվարաթղթի մի կտորի հետ, որի վրա գրված է «սնանկ»: «Իլոն Մասկն անգիտակից վիճակում և աչքերին չորացած արցունքներով հայտնաբերվել է Tesla Model 3-ի շրջակայքում»- նշված է մակագրության մեջ:
Գրառումը հրապարակվել է ապրիլի 1-ին: