Անվճար դարձած iOS-հավելվածներ (ապրիլի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Sally’s Law 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղը նրանց համար է, ովքեր սիրում են գեղեցիկ գրաֆիկա և լավ պատմություններ։ Խաղն ամբողջությամբ Sally անունով աղջկա մասին է, ում պետք է օգնել։

Spin Spell 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղը նապատեսված է երեխաների համար։ Պետք է ուղղակի 3D գունդը անցլացնել խոչընդոտների միջոց ու հասցնել նշանակետին։

Eggplant Stickers 

Գինը՝ 0.99$ – անվճար

Այս սթիքերները  զվարճալի կդարձնեն ցանկացած զրուցարան։ 24 տարբեր սթիքեր կօգնեն արտահայտել զայրույթ, զվարճանք, զարմանք և սեր։

Sushi Stickers for iMessage 

Գինը՝ 0.99$ – անվճար

24 սուշի սթիքերները պատրաստ են զարդարել ձեր զրուցարանը։ Պարզապեք ներբեռնեք ու վայելեք։