Apple Music-ում 40 միլիոն վճարովի օգտատեր կա

Apple Music -ի օգտատերերի թիվը մեկ ամսվա ընթացքում ավելացել է 2 միլիոն բաժանորդով։ Այս մասին հայտնել է   Apple-ի գովազդային բաժնի պատասխանատու Սթիվեն Հյուն։

Apple Music  երաժշտական ծառայությունը ներկայումս ունի 40 միլիոն վճարովի բաժանորդ և թիվն օր օրի ավելանում է։ Ընկերությունը նպատակ ունի էլ ավելի ընդլայնել ծառայության բաժանորդների թիվը։