Հանրահայտ PicsArt ֆոտոխմբագրման անվճար հավելվածը և սոցիալական ցանցն իր օգտատերերի խնդրանքով ստեղծել է Gold բաժանորդագրության փաթեթ, որը նոր հնարավորություններ է ընձեռում օգտատերերին։ Բաժանորդագրվելով Gold-ին՝ օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել 2500 դոլար արժողությամբ բովանդակությունից, այդ թվում՝ 3000-ից ավել յուրօրինակ սթիքերներ, 300 շրջանակներ, 250 տեսակի ֆոնտեր, կոլաժների 200-ից ավել տարբերակներ և 100 տեսակի էֆեկտներ:
Նաև պարբերաբար կթարմացվի ու կմեծանա բաժանորդներին տրամադրվող բովանդակությունը։ Փաթեթի գլխավոր առանձնահատկությունը Իսկ ամենակարեւորը, բաժանորդագրությունը օգտատերերին կազատի գովազդներ տեսնելուց։
PicsArt Gold-ն այժմ հասանելի է 150 երկրներում։ Անհրաժեշտ է միայն թարմացնել հավելվածը, սեղմել Store և ընտրել Gold փաթեթը: Բաժանորդագրության արժեքը մեկ ամսվա համար 8 դոլար է, իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում՝ 47,88 դոլար: Նախքան փաթեթը գնելը, բաժանորդները նաև կարող են մեկ շաբաթ անվճար ուսումնասիրել վճարովի ծառայությունների հնարավորությունները:
Նշենք, որ PicsArt անվճար հավելվածը հասանելի է Android, iOS և Windows հարթակների համար, ունի ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր և 500 միլիոն ներբեռնում։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: