Telegram-ում թարմացումներ կան

Telegram մեսինջերը հերթական թարմացումներն է ստացել: Հավելվածի  4.8 տարբերակը օգտատերերին տալիս է մի քանի կարևոր հնարավորություն , այդ թվում նաև՝ հասանելիություն  Google Play-ին:

Թարմացման կարևոր առանձնահատկությունը տեսահոլովակների միանգամից  խաղարկումն է՝ դրանք դիտելու համար այլևս պետք չէ ներբեռնել, րեն կարելի է միանգամից սեղմել start կոճակը:

Հավելվածը նաև սովորել է ինքնաբերաբար գործարկել մուգ ֆոնը: Telegram-ը մութն ընկնելուն պես, կակտիվացնի այն: Բացի այդ, հեղինակները ավելացրել են նաև մուտքի վիջեթ՝ հիմա օգտատերերը կարող են այլ տեղերում գրանցվել՝ օգտագործելով հավելվածի հաշիվը: Վիջեթից առաջին անգամ օգտվելու համար պետք է մուտքագրել հեռախոսահամար, որին ընկերությունը հաստատող կոդ է ուղարկում:

4.8 տարբերակը հասանելի է առցանց խանութներում: Իսկ Telegram-ի այլընտրանքը կարելի է ներբեռնել  այստեղ :