Համացանցում գովազդային պոստեր է հայտնվել, որտեղ նշված է OnePlus 6–ի թողարկման ամսաթիվը։
Նորույթը օգտատերերի դատին կհանձնվի մայիսի 5–ին։ Պոստերը հայտնվել է JingDong Mall վաճառքի կենտրոնում։ Բայց հստակ չի կարելի ասել, արդյոք սա շնորհանդեսի իրական օրն է, թե` ոչ։
Տարածված լուսանկարներից պարզ է դառնում, որ սմարթֆոնի դիզայնը wow էֆեկտ չի թողնի օգտատերերի և մասնագետների վրա` 2018–ի առաջին կեսին ամենասպասված սմարթֆոնն ունի սովորական դիզայներական լուծումներ։ Բազմիցս նշել ենք, որ սմորաթֆոնը ունենալու է էկրանի վերին հատվածում կտրվածք` iphone X–ի նման։
Հավանաբար, գաջեթի էկրանի մակերևույթի 90% –ը կզբաղեցնի դիսփլեյը։
Հաստատապես հայտնի է, որ սմարթֆոնը կստանա Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր և կունենա 6/64, 6/128 и 8/256 գբայթ հիշողությամբ տարբերակներ։
Սմարթֆոնի ամենաէժան տարբերակը Չինաստանում կարժենա մոտ 525 դոլար, իսկ ամենթանկը` մոտ 700։ Թողարկվելու են նաև միջին դասի տարբերակներ` 600 դոլար արժողությամբ։