8 փաստ Skype–ի մասին, որ պետք է իմանա յուրաքանչյուր օգտատեր

#Հանրահայտ Skype ընկերությունը ստեղծել են երկու գործարար` Նիկոլաս Զենստրյոմը և Յանուս Ֆրիիսը։

#Առաջին անգամ Skype շուկայում հայտնվել է 2003 թվականի սեպտեմբերին։

#Գործարկումից երկու տարի անց` 2005 թվականին այն գնեց eBay ընկերությունը շուրջ 2.6 միլիարդ դոլարով։

#2011 թվականին ընկերությունը վաճառվեց Microsoft–ին։

#Skype–ի գլխավոր գրասենյակը Լյուքսեմբորգում է, իսկ մասնաճյուղերը` Լոնդոնում, Պրահայում և Տալինում։

#Չնայած Skype–ը անվճար է, բայց ունի վճարովի ծառայություններ` Skype Out, SkypeIn, Skype To Go:

Skype–ը արտադրում և վաճառում է ծառայության համար նախատեսված գաջեթներ, օրինակ` RTX Dualphone 3088 բջջայինը, որը թույլ է տալիս Skype–ով զանգեր կատարել։ Բացի այդ Skype–ը թողարկում է նաև Freetalk Wireless  անլար ականջակալները։

Skype–ը 170 միլիոն ակտիվ օգտատեր ունի, իսկ տարվա ընթացքում օգտատերերը զրուցել են 207 000 000 000 րոպե։