Google-ը կիսվել է գարնանային նոր ետնանկարներով

Google-ը հրապարակել է գարնանային նոր ֆոնային լուսանկարներ նախատեսված Android սմարթֆոնների օգտատերերի համար։

Այդտեղ օգտատերերը նաև գտել են Android P նոր օպերացիոն համակարգի հղում։

Նկարները 6–ն են։ Ամենաշատը ուշադրության արժանացել է տարբեր գույներով էսկիմոնրի նկարը։

Անգլերենով այն ստացել է PopSicle անվանումը։

Լրագրողները հայտնում են, որ հնարավոր է` նոր օպերացիոն համակարգը ստանա հենց այդ անվանումը։ Լուսանկարը հրապարակվել է Google–ի պաշտոնական Instagram–ում։ Դրանք լավ որակով կարելի է ներբեռնել այստեղ։