Telegram X–ը անհետացել է App Store–ից

Ռուսական հայտնի մեսինջեր Telegram-ի այլընտրանքային տարբերակ Telegram X-ն անհետացել է App Store-ից։

The Verge-ի փոխանցմամբ մեսինջերի այլընտրանքային տարբերակը անհասականալի պատճառներով  անհետացել է App Store-ից, սակայն Telegram-ի օրիգինալ տարբերակը շարունակում է իր բնականոն գործունեությունը: Google Play-ում  մեսինջերի երկու տարբերակներն էլ հասանելի են:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ պատճառով է ջնջվել Telegram X-ը, և երբ այն կվերադառնա օնլայն-խանութ: Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ մեսինջերի երկու տարբերակներն էլ անհետացել էին  App Store-ից՝ ոչ պատշաճ պարունակության մեղադրանքով: