Ռուսաստանում սկսել են Google-ի արգելափակումը. լրատվամիջոցներ

Melbourne, Australia - May 23, 2016: Close-up view of Google apps on an Android smartphone, including Chrome, Gmail, Maps.

Ռուս օգտատերերը հայտնում են աշխարհի խոշորագույն որոնողական համակարգի՝ Google-ի ու դրա որոշ ծառայությունների աշխատանքի խափանման մասին: Մինչդեռ մասնագետներն իրենց հերթին տեղեկացրել են «Ռոսկոսնադզոր»-ի կողմից օգտատերերի IP հասցեների արգելափակման մասին:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Google-ի աշխատանքի հետ կապված խափանումները սկսվել են լույս ապրիլի 22-ի գիշերը:

Downdetector կայքի տվյալներով՝ օգտատերերի 68%-ի մոտ անհասանելի է Google-ի հիմնական կայքը, իսկ 31%-ը չի կարողանում մուտք գործել իր հաշիվները:

Google-ի աշխատանքի հետ կապված խափանումներն առավել զգացվել են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կազանի ու Իժևսկի բնակիչների շրջանում:

Հայտնի է,որ հասանելիությունը սահմանափակված է մասնավորապես 74.125.131.101 և 64.233.165.106 IP հասցեների համար:

Նշվում է, որ «Ռոսկոսնադզոր»-ի կողմից IP հասցեների արգելափակման մասին առաջինը հայտնել է Cybersecurity&Co աղբյուրը, որը մասնագիտանում է կիբերանվտանգության ոլորտում:

«Ռոսկոսնադզոր»-ը դեռևս մեկնաբանություն չի արել: