Google–ը խոստացել է Gmail–ի թարմացումից հետո չհեռացնել Inbox–ը

Երկու աբաթ առաջ Google–ի ներկայացուցիչները  կիսվել են  Gmail–ի հերթական թարմացման մանրամասներով։ Գլխավոր առավելությունների ցուցակում հայտնվել են նոր դիզայնը, Smart Reply գործառույթը և օֆլայն աշխատելու հնարավորությունը։

Թարմացումը անհանգստություն է պատճառել Inbox by Google–ի օգտատերերին։ Նրանց կարծիքով` ընկերությունը կարող է փակել հավելվածը։ Google–ում միանգամից պատասխանել են առաջացած հարցին և վստահեցրել` ընկերությունը չի պատրաստվում հրաժարվել այդ ծառայությունից։

«Ինչ վերաբերում է  Gmail–ի հերթական թարմացմանը այն ոչ մի կերպ չի առնչվելու  Inbox by Google ծառայության հետ։ Հավելվածը լավն է, օգտատերերի սիրելին և մենք չենք պատրաստվում հրաժարվել դրանից»,– ասվել է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ նման եզրահանգման օգտատերերը եկել էին այն բանից հետո, երբ  Gmail–ում նոր գործառույթ էր ավելացել։ Պարզվում է` սկզբու թարմացումը փորձարկել են Inbox–ում այնուհետև այն հասել է  Gmail։