Одноклассники սոցիալական կայքում թողարկվել է չինական ապրանքների համար նախատեսված առցանց խանութ։ Նոր հարթակի գլխավոր առանձնահատկությունը սպառողական կոնտենտի ներկայացման հնարավորությունն է։ Բլոգերները կարող են, օրինակ, տարբեր ապրանքների վերաբերյալ հոլովակներ տեղեղադրել և եկամուտ ստանալ, նույն գործելաոճով կարող են առաջնորդվել նաև սոցցանցում գրանցված և տարբեր ապրանքանիշներ ներկայացնող խմբերը։
Վճարումները կատարվում են համակարգին կցված հատուկ քարտերի միջոցով։ Ապրանքի տեղ չհասնելու կամ դրա վատ որակի դեպքում՝ օգտատիրոջ գումարը կվերադարձվի։ Ծառայությունը դեռ հասանելի է միայն Ռուսաստանի տարածքում։ Ներբեռնել հնարավոր է Одноклассники-ի բջջային հավելվածում։ Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար։ Ապագայում ընկերությունը ծրագրում է ավելացնել նաև օգտատերերի նախընտրություններին համապատասխան անհատական խորհրդատվության առանձին բաժիններ։