Apple News թե՞ Google News. ո՞րն է ավելի արդյունավետ

businessman reading a newspaper pop art retro style. News media morning

2018-ի մայիսին    Google-ը ներկայացրեց իր նոր  Google News տեխնոլոգիան:  AppleInsider պարբերականը  որոշել է համեմատել    երկու տեխնոսկայի՝ Google-ի և Apple-ի լրահոսի համար պատասխանատու տեխնոլոգիաները և ընտրել  լավագույնը: Երկու հավելվածներն էլ նման են իրար՝ երկու դեպքում էլ  կարելի է իրադարձություններին տեղյակ լինել և ստեղծել սեփական նախասիրություններին համապատասխանող  լրահոս։

Բայց, որոշակի տարբերություններ, բնականաբար, կան:

Անհատական լրահոս

Երկու հավելվածում էլ կա «For you» բաժին, որտեղ օգտատերերը կարող են ծանոթանալ իրենց հետաքրքիր ոլորտի գլխավոր իրադարձություններին: Apple News-ի թողարկման ժամանակ անհրաժեշտ է նշել հետաքրքրող ռեսուրսները և ոլորտը:  Ի տարբերություն խնձորային ընկերության՝ Google-ը հավաքագրում է տվյալները և  դրանք վերլուծելով` առաջարկում է օգտատիրոջ նախասիրություններին համապասխան լուրեր: Այստեղ, իհարկե, առավելությունը վերջինիս կողմն է՝ պետք չէ ավելորդ անգամ նշել ոլորտը, ռեսուրսը և այլն:

Apple –ը չի հավաքագրում օգտատերերի մասին  մանրամասն տեղեկատվություն, այդ իսկ պատճառով   Apple News-ի լրահոսը քիչ է անհատականացված:

Բաժինները

Բացի լրահոսի անհատականացումից  Apple News-ն ունի նաև բաժիններ.

Spotlight — այստեղ հավաքված են    Apple-ի խմբագիրների խոսքով օրվա լրահոսը,

  • Following — այստեղ օգտատերերը կարող են ծանոթանալ լրատվական ալիքների մեծ խմբաքանակին, լուրեր կարդալ, հոդվածներ տեսնել՝ անհատական լրահոսից դուրս
  • Search — տեղեկատվության որոնման բաժին
  • Saved — կարելի է նայել պահպանված հոդվածները

Google News –ի բաժիններն ունեն գրեթե նույն գործառույթները

  • For you — անհատականցված լրահոս;
  • Headlines —հիշեցնում է Spotlight Apple News-ը, բայց այստեղ նյութերը ընտրում է ռոբոտը
  • Favorites — կրկնում էFollowing Apple News-ը;
  • Newsstand — թույլ է տալիս հասանելիություն լրատվական կոնտենտին ընդուպ այն լրահոսին, որի համար վճարովի բաժանորդագրություն է պետք:

Ընդհանուր տպավորություն

Չնայած   Google News-ն առաջարկում է օգտատիրոջ համար ավելի հետաքրքիր լրահոս հենց ստեղծման օրվանից, բայց երկու հավելվածներն էլ ժամանակի ընթացքում կատարելագործվում են: Պատճառը արհեստական բանականության լայն կիրառումն է:

Apple News-ում հրապարակումներն ավելի կառուցողական են և դրանք ավելի հեշտ են ընթերցվում: Այստեղ լուրերը կարելի է ընթերցել նաև ամբողջ էկրանով:

Արհեստական բանականությունը դեռ չի սովորել մարդկանցից ավելի հետաքրքիր լուծումներ ու լրահոս գտնել: Այդ իսկ պատճառով Apple News-ում հաճախ հայտնվում են ավելի հետաքրքիր ու  բացառիկ նյութեր: