Twitter-ը արգելափակել է երեխաներին

Եվրամիությունում ընդունված անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի համաձայն, Twitter- ը արգելափակել է մինչև 13 տարեկան  բոլոր  օգտատերերի հաշիվները:

Երվրամիության ընդունած օրենքները մի շարք անհարմարությունների պատճառ են դարձել սոցիալական ցանցերի համար:

Twitter-ը, որի օգտատերերի քանակը մոև  300 մլն  է, նույնպես որոշել է միանալ այս օրենքին; ի դեպ, ի տարբերություն մյուս սոցցանցերի, Թվիթթերը առավելագույնս խստացրել է իր կանոնները և  արգելափակել 13 տարեկանից ցածր օգտատերերի հաշվիները՝ առանց վերականգնելու հնարավորության: Արգելափակման  ալիքի տակ են ընկել  նաև այն հաշիվները, որոնք ստեղծելու ժամանակ օգտատերը եղել է 13 տարեկան:

Twitter-ի օգտատերերը  բողոքել են, որ չեն կարողանում օգտվել իրենց հաշիվներից: Ի պատասխան բողոքի, նրանք ստացել են հաղորդագրություն այն մասին, որ նոր հաշվի ստեղծման համար օգտատերը պետք է 13 տարեկանից բարձր լինի: