Facebook-ին կրկին մեղադրում են օգտատարերի տվյալների արտահոսքի մեջ։ Այս անգամ ընկերությունն, ամենայն հավանականությամբ, օգտատերերի անձնական տվյալները տրամադրել է սմարթֆոն արտադրող ընկերություններին։
Այս մասին հայտնում է The New York Times–ը։ Ըստ պարբերականի տվյալների, ընկերությունը տվյալներ է տրամադրել շուրջ 60 ընկերության։ Տվյալների մեջ ներառվել են նաև օգտատերերի մասին տեղեկատվություն և ընկերների ցուցակ։
Apple, Amazon, Blackberry և Samsung ընկերությունների հետ փոխհամաձայնության արդյունքում Facebook–ն իր հավելվածը տեղադրել է արտադրողների սմարթֆոններում` փոխարենը տալով տեղեկատվություն։
Այսպիսով facebook–ը բավական մեծ արտոնություններ է տվել սմարթֆոն արտադրողներին։
«Սա նման է այն դեպքին, երբ դռան փականը փոխում ես, հետո պարզվում է, որ բանալին բաժանել են բոլորին»,–այս մասին The New York Times–ին տված հարցազրույցում ասել է նախկին տեխխորհրդական Աշկան Սոլթանը։