ԱՄՆ -ի սենատի առևտրի հարցերով զբաղվող կոմիտեն Facebook-ից կրկին բացատրություն է պահանջել։ Այս անգամ սմարթֆոնների արտադրողներին օգտատերերի տվյալների փոխանցման գործով։
Սենատորներ Ջոն Տունեն և Բիլ Նելսոնը դիմել են Facebook-ի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգին այն բանից հետո, երբ New York Times-ը հրապարակում է արել այն, մասին, որ Facebook–ը շուրջ 10 տարի սմարթֆոններ արտադրող ընկերություններին օգտատերերի տվյալներ է փոխանցել։
Նամակում սենատորները հետաքրքրվում են՝ արդյոք Facebook-ը ստուգում է սմարթֆոնների արտադրողների հետ գործընկերային հարաբերությունները, և ցանկանում է Ցուկերբերգը վերանայել Սենատում իր տված ցուցմունքները։