Հաճախ WWDC–ի ժամանակահատվածը չի բավականացնում, որպեսզի խնձորային բրենդի ներկայացուցիչներն ամբողջությամբ ցուցադրեն իրենց նորարարությունները։ Այդ իսկ պատճառով էլ ստացվում է այնպես, որ օպերացիոն համակարգի որոշ թարմացումները մնում են ստվերում և դրանք կամաց–կամաց բացահայտում են օգտատերերը։
Safari–ում պատուհանները
Այժմ iPhone X–ում հորիզոնական դիրքով օգտագործելու դեպքում ցուցադրվում է բրաուզերում բացված բոլոր պատուհանները, ինչպես iPad–ում։ Մյուս պատուհան անցնելու դեպքում այլևս պետք չէ բացել բոլոր վեբ էջերը և թերթել մինչև գտնել այն, ինչ հարկավոր է։
Նույնանման գաղտնաբառերի կիրառման ծանուցում
Գաղտնաբառերի ստանդարտ մենեջերում նույնպես նորություններ կան։ Այժմ, եթե նույն գաղտնաբառն օգտագործվում է տարբեր կայքերում սմարթֆոնը կհայտնի այդ մասին և կառաջարկի փոփոխել։
Արագացված անիմացիա
Apple–ը խոսում էր ամբողջ համակարգի արագացված աշխատանքի մասին, բայց այդպես էլ չնշեց, որ արագացրել է մի քանի անիմացիա։ Օրինակ` Reachability ռեժիմում հավելվածները գործարկվում են միանգամից, նույնը նաև Face ID–ի միջոցով ապաարգելափակման անիմացիայի մասին է։
Համակարգի ինքնաբերաբար թարմացվելը
iOS–ի կարգավորումներում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս ինքնաբերաբար թարմացնել օպերացիոն համակարգը։ Եթե գործառույթը ակտիվացրած է, ապա անհրաժեշտության դեպքում, առանց որևէ խոչընդոտի գաջեթը կսկսի թարմացնել օպերացիոն համակարգը։ Գործառույթը կարելի է նաև անջատել։
Apple Music–ում երաժշտություն փնտրելը
Այժմ երաժշտությունը կարելի է Apple Music–ում փնտրել անգամ չիմանալով դրա անվանումն ու կատարողին։ Պետք է ուղղակի մուտքագրել մտապահած բառերն ու վերջ` ծրագիրը կգտնի այն։
Animoji–ի ձայնագրություն մինչև 30 վայրկյան
Նախկինում թույլատրվում էր տեսագրել մինչև 10 վայրկյան տևողութամբ հոլովակներ։ Այժմ կարել է ձայնագրել կես րոպե տևողությամբ։
Նոր լեզուներ թարգմանչում
Siri–ն սովորել է նոր 50 լեզու և թարգմանություններ կատարելը արդեն ավելի հեշտ է։ Հայերեն դեռ չի հայտնվել։