Threads-ն ամբողջությամբ գործարկել է սոցցանցի վեբ տարբերակը

Threads սոցիալական ցանցը թողարկել է իր վեբ տարբերակի ամբողջական թողարկումը. նախկինում դրա օգտագործումը սահմանափակվում էր այլ մարդկանց պրոֆիլների դիտմամբ: Օգտատերերն այժմ կարող են բրաուզերի միջոցով տեղադրել հրապարակումներ և հավանել դրանք: Այս մասին իր էջում խոսել է Ադամ Մոսերին։

Threads-ը պարզաբանեց, որ վեբ տարբերակի ֆունկցիոնալությունը դեռ ամբողջությամբ չի կրկնօրինակում հավելվածը, կավելացվեն որոշ գործառույթներ։

Մարկ Ցուկերբերգը օգոստոսի 5-ին հայտարարեց Threads-ի վեբ տարբերակի մեկնարկի մասին: Այնուհետեւ սոցցանցի ստեղծողն ասել է, որ թողարկումը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում։

Android պլատֆորմի վրա Threads-ի ամենօրյա ակտիվ լսարանը օգոստոսին հինգ անգամ նվազել է հուլիսի սկզբի առավելագույն ցուցանիշներից: Գործարկման հաջորդ օրը Threads-ում գրանցեց գրեթե 50 միլիոն օգտատեր, իսկ թողարկումից մեկ ամիս անց՝ ընդամենը 10,3 միլիոն: