Firefox-ը միանգամից երկու նոր գործառույթ է փորձարկում

Mozilla Firefox-ը փորձարկում է միանգամից երկու նոր գործառույթ, որոնք թույլ կտան օգատետերին անհատականացնել իրենց բրաուզերը և  հեշտությամբ  գործարկել միաժամանակ մի քանի պատուհան։

Առաջին գործառույթը ստացել է է Firefox Color անվանումը։ Այն թույլ է տալիս օգտատիրոջը ընտրել իր բրաուզերի ետնանկարի գույնը, տառաչափը, ձևը և այլ  նման չափանիշներ: Ընտրված մոդելը պահպանվում է, ավելին` Firefox-ը թույլ է տալիս դրանով կիսվել մյուս օգտատերեի հետ:

Երկրորդ գործառույթը ստացել է է Side View անվանումը, որը թույլ է տալիս մի պատուհանում տեղադրել երկու պատուհանի պարունակություն:  Նման գործողություն կարելի է անել առանձին երկու բրաուզեր բացելով, կամ եթե օգտատերն ունի երկու մոնիտոր: Նոր գործառույթը օգնության է հասնում նրանց, ովքեր չունեն նման «շռայլություն» թույլ տալու հնարավորություն:

Երկու գործառույթներն էլ արդեն հասանելի են Test Pilot program-ում, որտեղ օգտատերերը փորձարկում են բրաուզերի` դեռևս ոչ պաշտոնական գործառույթները