Cambridge Analytica-ի սկանդալից հետո, Facebook-ը բացահայտել է տեղեկատվության հավաքագրման իր բոլոր մեթոդները: Մեթոդները ներկայացնելու համար ընկերությունը մոտ 222 թերթից բաղկացած հաշվետվություն է ներկայացրել:
Պարզվել է, որ Facebook ընկերությունը հետևում է օգտատերերի առևտրին, աչքերի խաղին, նաև շուրթերի շարժումներին:
Ներկայացնում ենք այն մեթոդները, որոնք Facebook-ը օգտագործում է տվյալների հավքագրման համար
- Facebook-ը ֆիքսում է օգտատերերի շարժումները: Սա օգնում է ընկերությանը հասկանալ, որ օգտվողը ռոբոտ չէ:
- Facebook-ը տեղեկատվություն է հավաքում օգտատիրոջ սարքավորումների մասին, որն իր մեջ ներառում է ոչ միայն սմարթֆոնի մոդելի մասին տեղեկություն, այլ նաև օպերացիոն համակարգի ու դրա տարբերակի մասին: Ընկերությունը նաև տեղեկություն է հավաքում մարտկոցի լիցքավորման մասին, հիշողության և այլնի:
- Սոցցանցը տեղեկատվություն է հավաքում նաև բրաուզերի և դրանում բացված պատուհանների մասին:
- Ընկերությանը նաև տեղեկատվություն է հայտնի օգտատիրոջ մոբայլ օպերատորի, ինտերնետ մատակարարող ընկերության, IP հասցեների, cookie, ժամային գոտում և ինտերնետ կապի արագության մասին:
- Ընկերությունը նաև որոշ դեպքերում տեղեկատվություն է հավաքում ոչ միայն տվյալ սմարթֆոնի մասին այլ նաև այն սարքերի, որոնք գտնվում են տարածքում կամ օգտվում են նույն ինտերնետ կապից: Օրինակ՝ նույն Wi Fi-ից:
- Facebook-ը կարող է հեշտությամբ տեղեկատվություն հավաքել Wi-Fi-ի մասին, ինտերնետ թրաֆիկի, մոբայլ կայանների մասին:
- Բացի GPS-ից ընկերությունը նաև հասանելիություն ունի սմարթֆոնի ֆոտոխցիկ, լուսանկարների տեսադրան, իսկ Android-ի դեպքում, ընկերությունը կարող է հասանելիություն ունենալ նաև SMS հաղորդագրություններին: